20:42  ,  12 ապրիլի, 2024

«Մասթերս»․ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Մոնտե Կառլոյում անցկացվող «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ։ Սերբ թենիսիստը 7:5, 6:4 հաշվով հաղթեց աշխարհի 11-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորին։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 4 րոպե։

Նովակ Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 10-րդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուդի եւ աշխարհի 15-րդ ռակետ, ֆրանսիացի Ուգո Ումբերի դիմակայության հաղթողը։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն աշխարհի երկրորդ, իտալացի Յանիկ Սիները եւ աշխարհի 12-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով