12:50  ,  11 ապրիլի, 2024

Լամին Յամալը՝ ՉԼ-ի քառորդ եզրափակիչի մասնակցած ամենաերիտասարդ ֆուտբոլիստ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի աջ վինգեր Լամին Յամալը դարձավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի մասնակցած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, հաղորդում է Opta-ն։

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի դեմ մրցախաղին Լամին Յամալը մասնակցել է 16 տարեկան եւ 272 օրականում։ «Բարսելոնան» առաջին խաղում հաղթել է 3:2 հաշվով։

Նախորդ ռեկորդակիրը ֆրանսիական «Լիոնի» 20-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Մատիս Ռայան Շերկին էր, որը 2020 թվականին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում խաղացել էր 17 տարեկան եւ 2 օրականում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում