18:12  ,  8 ապրիլի, 2024

Հայաստանի 3 հրաձիգ Ռիոյում կպայքարի օլիմպիական ուղեգրերի համար

Հայաստանը երեք մասնակից կունենա  Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում անցկացվելիք հրաձգության օլիմպիական վարկանիշային մրցաշարում։

Հանդես կգան Էլմիրա Կարապետյանը (10մ օդամղիչ ատրճանակ, 25մ ատրճանակ), Հրաչ Բաբայանը (10մ օդամղիչ հրացան) եւ Բենիկ Խլղաթյանը (10մ օդամղիչ ատրճանակ), հաղորդում է ՀՀՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Այս մրցաշարը կլինի 10մ մրցաձևում ուղեգրերի ձեռքբերման վերջին հնարավորությունը։ 25մ և 50մ մրցաձևերում դեռ խաղարկվելու են ուղեգրեր այս մրցաձևերի Եվրոպայի առաջնության ժամանակ։

Վարկանիշային այս մրցաշարի յուրաքանչյուր մրցաձևում կխաղարկվի 2 օլիմպիական ուղեգիր։

Մրցաշարը կանցկացվի ապրիլի 11-20-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում