00:49  ,  1 ապրիլի, 2024

Վիտինյայի եւ Ռամուշի գոլերը հաղթանակ բերեցին ՊՍԺ-ին (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Մարսելին» եւ հաղթեց 2:0 հաշվով (տեսանյութ

Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից աչքի ընկան պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան եւ պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշը։ ՊՍԺ-ից 40-րդ րոպեին հեռացվել էր բրազիլացի պաշտպան Լուկաս Բերալդոն։

ՊՍԺ-ն 62 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 12 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Բրեստից»։ «Մարսելը» 7-րդն է՝ 39 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով