02:32  ,  25 մարտի, 2024

Շանթ Սարգսյանը՝ Bucharest Grand Prix Rapid-ի հաղթող

Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Սարգսյանը նվաճեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված արագ շախմատի Bucharest Grand Prix Rapid մրցաշարի հաղթողի կոչումը։

Հայ գրոսմայստերը չկրեց ոչ մի պարտություն՝ 10 հնարավորից վաստակելով 8.5 միավոր։

Նա ուկրաինացիներ Ռուսլան Պոնոմարյովի եւ Անտոն Կորոբովի հետ բաժանեց առաջինից երրորդ տեղը եւ լրացուցիչ ցուցանիշով ճանաչվեց լավագույնը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում