12:05  ,  23 մարտի, 2024

WTA-1000. Արինա Սաբալենկան մեկնարկեց հաղթանակով

Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան հաղթանակով մեկնարկեց Մայամիում (ԱՄՆ) անցկացվող WTA-1000 մրցաշարում։

Բելառուսի ներկայացուցիչը երկրորդ շրջանում մրցեց աշխարհի 80-րդ ռակետ, իսպանացի Պաուլա Բադոսայի հետ եւ առավելության հասավ 6:4, 6:3 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 23 րոպե։

Երրորդ շրջանում Արինա Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի 36-րդ ռակետ, ուկրաինացի Անգելինա Կալինինան։

Miami Open-ի մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով