23:23  ,  16 մարտի, 2024

Անգլիայի գավաթ․ «Մանչեսթեր Սիթին» կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։

Գավաթակրի տիտղոսը պաշտպանով մանչեսթերյան ակումբը սեփական խաղադաշտում մրցեց «Նյուքասլ Յունայթեդի» հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան։

Ավելի վաղ կիսաեզրափակիչ էր դուրս եկել «Քովենթրի Սիթին», որը 3:2 հաշվով պարտության էր մատնել «Վուլվերհեմփթոնին»։

Մարտի 17-ին «Չելսին» կընդունի «Լեսթեր Սիթիին», «Մանչեսթեր Յունայթեդը»՝  «Լիվերպուլին»։

Անգլիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Մանչեսթեր Սիթի» - «Նյուքասլ Յունայթեդ»՝ 2:0

Բերնարդու Սիլվա, 13, 31

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով