THE BREAKTHROUGH
— Emirates FA Cup (@EmiratesFACup) April 20, 2024
Bernardo Silva is a man for the big moments for @ManCity #EmiratesFACup pic.twitter.com/mfqEeKxWGY
Անգլիայի չեմպիոն եւ գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։
Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը կիսաեզրափակիչում նվազագույն հաշվով պարտության մատնեց Լոնդոնի «Չելսիին»։
84-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան։
Հանդիպումն անցկացվեց Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։
Եզրափակիչի մյուս ուղեգիրը ապրիլի 21-ին կվիճարկեն «Քովենթրի Սիթին» եւ «Մանչեսթեր Յունայթեդը»։
Անգլիայի գավաթ, կիսաեզրափակիչ
«Մանչեսթեր Սիթի» - «Չելսի»՝ 1:0
Բերնարդու Սիլվա, 84
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում