12:07  ,  14 մարտի, 2024

Ինձագի․ Սովոր չենք պարտությունների եւ հիմա շատ հիասթափված ենք

Իտալիայի Ա Սերիայի առաջատար Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Մադրիդի «Աթլետիկոյից» կրած պարտությունը (1:2, 11մ՝ 2:3) Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխանում խաղում։

«Մենք հիասթափված ենք «Ինտերի» ամբողջ ընտանիքով, բայց նաեւ պետք է հպարտանանք Չեմպիոնների լիգայում մեր արածով։

Երկրորդ խաղակեսում պետք է ավելի լավ հանդես գայինք, որպեսզի գործը չհասներ լրացուցիչ ժամանակի։ Ցավոք, շատ սխալներ թույլ տվեցինք։

Դիմարկոյի գոլից հետո տպավորություն էր, որ վերահսկում ենք խաղը, բայց «Աթլետիկոն» շատ արագ խփեց պատասխան գոլը՝ ստանալով ավելի շատ էներգիա եւ վստահություն։

Սովոր չենք պարտությունների եւ հիմա շատ հիասթափված ենք։ Մանրուքները որոշիչ են այս մակարդակում, եւ ամեն ինչ կարող է պատահել։ Ես չեմ կշտամբում մեր խաղացողներին։ Նրանք արեցին այն ամենը, ինչ կարող էին»,- Ինձագիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Առաջին խաղում «Ինտերը» տանը 1:0 հաշվով հաղթել էր «Աթլետիկոյին»։

Քառորդ եզրափակիչ են դուրս եկել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին», Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան», Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն, Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան», Լա Լիգայի առաջատար Մադրիդի «Ռեալը», Պրեմիեր լիգայի առաջատար Լոնդոնի «Արսենալը», Դորտմունդի «Բորուսիան» եւ Մադրիդի «Աթլետիկոն»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում