Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Իտալիայի Ա Սերիայի առաջատար Միլանի «Ինտերը» հյուրընկալվեց Մադրիդի «Աթլետիկոյին»։
TEAM#ForzaInter #AtleticoMadridInter #UCL pic.twitter.com/lWnHwGBT65
— Inter (@Inter) March 13, 2024
Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հիմնական ժամանակում պարտություն կրեց 1:2 հաշվով։
33-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ինտերի» իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն, որին փոխանցում կատարեց իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան։
2 րոպե անց «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը խփեց պատասխան գոլը։
87-րդ րոպեին արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը՝ պայքարը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։ Առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել էր «Ինտերը»։
Late drama in Madrid! (Agg: 2-2)
— UEFA Champions League (@ChampionsLeague) March 13, 2024
We go to extra time... #UCL pic.twitter.com/iEB4bbMzbm
Լրացուցիչ ժամանակում գոլ չգրանցվեց։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 111-րդ րոպեին։
Si lotta su ogni palla #ForzaInter #AtleticoMadridInter #UCL pic.twitter.com/p2KX0wczfS
— Inter (@Inter) March 13, 2024
Հետխաղային 11-մետրանոցներն ավելի հաջող իրացրին իսպանական թիմի ֆուտբոլիստները՝ 3:2:
«Աթլետիկոյի» սլովենացի դարպասապահ Յան Օբլակը 2 հարված հետ մղեց։
«Ինտերից» վրիպեցին չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը, արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը եւ հոլանդացի կիսապաշտպան Դավի Կլասենը, որը փոխարինել էր Մխիթարյանին։
Ավելի վաղ քառորդ եզրափակիչ էին դուրս եկել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին», Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան», Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն, Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան», Լա Լիգայի առաջատար Մադրիդի «Ռեալը», Պրեմիեր լիգայի առաջատար Լոնդոնի «Արսենալը» եւ Դորտմունդի «Բորուսիան»։
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում
«Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա) - «Ինտեր» (Իտալիա)` 2:1, 11մ` 3:2 (լրացուցիչ ժամանակ՝ 0:0), (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0:1)
Անտուան Գրիզման, 35, Մեմֆիս Դեպայ, 87 - Ֆեդերիկո Դիմարկո, 33
Oblak the hero for Atleti #UCL pic.twitter.com/CTCDiukYJz
— UEFA Champions League (@ChampionsLeague) March 13, 2024
Just a couple of Atleti legends #UCL pic.twitter.com/WWZs7lFOhe
— UEFA Champions League (@ChampionsLeague) March 13, 2024
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում