02:43  ,  13 մարտի, 2024

Լեւանդովսկին 94-րդ գոլը խփեց ՉԼ-ում եւ հետ է միայն Ռոնալդուից ու Մեսիից

Իսպանիայի չեմպիոն «Բասրելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին 94-րդ գոլը խփեց Չեմպիոնների լիգայում։

1/8 եզրափակիչի պատասխան խաղում իսպանացի Չավիի գլխավորած թիմը 3:1 հաշվով հաղթեց Իտալիայի չեմպիոն «Նապոլիին» եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում Լեւանդովսկին երրորդն է։

Ռեկորդակիրը պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն է (141), երկրորդ տեղում է արգենտինացի Լիոնել Մեսին (129)։

Այժմ Ռոնալդուն հանդես է գալիս սաուդյան «Ալ Նասրում», Մեսին՝ ամերիկյան «Ինտեր Մայամիում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում