13:50  ,  16 նոյեմբերի, 2012

«Տավրիայի» պաշտպանը փախել է թիմից

Սիմֆերոպոլի «Տավրիայի» նիգերիացի պաշտպան Դելե Ադելեյեն փախել է ուկրաինական ակումբի մարզաբազայից՝ դադարեցրելով աշխատակիցների հետ կապը։ 

Նոյեմբերի 14-ին Ադելեյեն ֆաքսի միջոցով «Տավրիայի» ղեկավարությանը հայտնել է, որ միակողմանի խզում է պայմանագիրն ակումբի հետ, հաղորդում է թիմի պաշտոնական կայքը:

Ենթադրվում է, որ Ադելեյեն «Տավրիայի» հետ պայմանագիրը խզել է ՖԻՖԱ-ի պատժամիջոցների պատճառով: Ավելի վաղ ՖԻՖԱ-ն որոշել էր, որ առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ժամանակ «Տավրիան» չի կարող գնել ու վաճառել ֆուտբոլիստների։

Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում Ադելեյեն մասնակցել է երկու խաղի: 23-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրվում է Մախաչկալայի «Անժին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում