02:54  ,  8 մարտի, 2024

57-ամյա Մայք Թայսոնը կմենամարտի YouTube-ի աստղի հետ

Լեգենդար ամերիկացի բռնցքամարտիկ, 57-ամյա Մայք Թայսոնը ռինգ դուրս կգա  YouTube-ի աստղ, 27-ամյա դերասան եւ վիդեոբլոգեր Ջեյք Փոլի դեմ, որը պրոֆեսիոնալ բռնցքամարտում է 2020 թվականից, հաղորդում է The Hollywood Reporter-ը։

Մենամարտը տեղի կունենա հուլիսի 20-ին Տեխասի Առլինգտոն քաղաքի AT&T Stadium-ում, որն ընդունում է 80 հազար հանդիսականի։  Ուղիղ հեռարձակումը կանցկացնի Netflix-ը։

Ջեյք Փոլը պրոֆեսիոնալ ռինգում 10 մենամարտից 9-ում հաղթանակ է տարել, պարտվել է Թոմի Ֆյուրիին՝ Թայսոն Ֆյուրիի կրտսերով եղբորը։

Մայք Թայսոնը 1980-1990-ականներին դարձել է աշխարհի բացարձակ չեմպիոն ծանր քաշային կարգում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English