12:31  ,  7 մարտի, 2024

«Մանչեսթեր Սիթին» կրկնեց «Ռեալի» եւ «Բավարիայի» նվաճումը

Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» 10-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում՝ կրկնելով Մադրիդի «Ռեալի» եւ Մյունխենի «Բավարիայի» նվաճումը։

Ռեկորդակիրը «Բավարիան» է, որը 10 անընդմեջ հաղթանակների շարքից բացի, ունեցել է նաեւ 15 անընդմեջ հաղթանակներ Չեմպիոնների լիգայում։

1/8 եզրափակիչի պատասխան խաղում կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 3:1 հաշվով հաղթել է դանիական «Կոպենհագենին»՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ։ Առաջին խաղում եւս «Մանչեսթեր Սիթին» հաղթել էր 3:1 հաշվով։

Քառորդ եզրափակիչ են դուրս եկել նաեւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն, Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» եւ Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը»։

Մյուս ուղեգրերը հաջորդ շաբաթ կվիճարկեն Լոնդոնի «Արսենալն» ու պորտուգալական «Պորտուն», Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ու Իտալիայի չեմպիոն «Նապոլին», Մադրիդի «Աթլետիկոն» ու Միլանի «Ինտերը», Դորտմունդի «Բորուսիան» ու հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում