22:32  ,  25 փետրվարի, 2024

Դորտմունդի «Բորուսիան» պարտություն կրեց (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալեց «Հոֆենհայմին» եւ պարտություն կրեց 2:3 հաշվով։

«Բորուսիայից» աչքի ընկան հոլանդացի հարձակվող Դոնիել Մալենն ու գերմանացի պաշտպան Նիկո Շլոտերբեկը։

«Հոֆենհայմից» դուբլի հեղինակ դարձավ գերմանացի հարձակվող Մաքսիմիլիան Բայերը։ Աչքի ընկավ նաեւ Տոգոն ներկայացնող հարձակվող Իլա Բեբուն։

«Բորուսիան» 41 միավորով չորրորդն է, «Հոֆենհայմը» 7-րդ տեղում է՝ 30 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Հոֆենհայմ»՝ 2:3 (տեսանյութ)

Դոնիել Մալեն, 21, Նիկո Շլոտերբեկ, 25 - Իլա Բեբու, 2, Մաքսմիլիան Բայեր, 61,  64

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով