23:34  ,  24 փետրվարի, 2024

«Բավարիայի» հաղթանակը, Հարի Քեյնի դուբլը (տեսանյութ)

Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 23-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» Մյունխենում ընդունեց «ՌԲ Լայպցիգին»։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով։

«Բավարիայից» դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։

«Բավարիան» 53 միավորով երկրորդն է եւ առաջատար «Բայերից» հետ է 8 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Բավարիա» - «ՌԲ Լայպցիգ»՝ 2:1 (տեսանյութ)

Հարի Քեյն, 56, 90+1 - Բենիամին Շեշկո, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով