16:28  ,  22 փետրվարի, 2024

Լամին Յամալը՝ ՉԼ-ի փլեյ-օֆֆի մասնակցած ամենաերիտասարդ ֆուտբոլիստ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Լամին Յամալը դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ փլեյ-օֆֆի մասնակցած ամենաերիտասարդ ֆուտբոլիստ, հաղորդում է մրցաշարի կայքը։

Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» դեմ 1/8 եզրափակիչի առաջին հանդիպմանը (1:1) Լամին Յամալը մասնակցել է 16 տարեկան եւ 223 օրականում։

Լամին Յամալը «Բարսելոնայի» սան է, անցած մրցաշրջանում 16 տարեկանում դարձել է Իսպանիայի չեմպիոն։

Ընթացիկ մրցաշրջանում Լամին Յամալը մասնակցել է 34 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։ Transfermarkt-ը Լամին Յամալի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում