01:56  ,  21 փետրվարի, 2024

«Ինտերը» պարտության մատնեց «Աթլետիկոյին», ՊՍՎ-ն ու «Բորուսիան» խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Իտալիայի Ա Սերիայի առաջատար Միլանի «Ինտերը» տանը մրցեց Մադրիդի «Աթլետիկոյի» հետ։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։

79-րդ րոպեին «Ինտերի» հաղթական գոլը խփեց ավստրիացի հարձակվող Մարկո Արնաուտովիչը։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 72-րդ րոպեին։

Օրվա մյուս խաղում հոլանդական ՊՍՎ-ն ընդունեց Դորտմունդի «Բորուսիային»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

24-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Բորուսիայի» հոլանդացի հարձակվող Դոնիել Մալենը։

56-րդ րոպեին 11-մետրանոցից հավասարությունը վերականգնեց դաշտի տերերի հոլանդացի հարձակվող Լյուկ դե Յոնգը։

Այս թիմերի պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 13-ին։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Ինտեր» (Իտալիա) - «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա)՝ 1:0 (տեսանյութ)

Մարկո Արնաուտովիչ, 79

«ՊՍՎ Էյնդհովեն» (Նիդերլանդներ) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)` 1:1 (տեսանյութ)

Լյուկ դե Յոնգ, 56, 11մ - Դոնիել Մալեն, 24

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում