16:04  ,  20 փետրվարի, 2024

Հայաստանի 9 հրաձիգ կմասնակցի ԵԱ-ին

Հրաձգության Հայաստանի հավաքականը փետրվարի 24-ից մարտի 3-ը Հունգարիայի Գյոր քաղաքում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր մրցաձևում կվիճարկվի 2 օլիմպիական ուղեգիր։

Թիմը մրցավայր կմեկնի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի գլխավորությամբ, հաղորդում է ՀՀՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Եվրոպայի առաջնությանը հավաքականը կներկայանա հետևյալ կազմով.

10 մետր, օդամղիչ հրացան

Հրաչ Բաբայան

10 մետր, օդամղիչ ատրճանակ

Էլմիրա Կարապետյան

Բենիկ Խլղաթյան

Գեւորգ Մելքոնյան

Նորայր Առաքելյան

10 մետր, օդամղիչ ատրճանակ, երիտասարդներ

Նարե Գաբրիելյան

Էդիտա Մանուչարյան

Գոռ Մանուչարյան

Գրիգոր Պողոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում