01:59  ,  20 փետրվարի, 2024

«Ժիրոնան» պարտություն կրեց Բիլբաոյում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Աթլետիկը» Բիլբաոյում ընդունեց «Ժիրոնային» եւ առավելության հասավ 3:2 հաշվով։

Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Ալեքս Բերենգերը։ Աչքի ընկավ նաեւ գանացի հարձակվող Ինյակի Ուիլյամսը։

«Ժիրոնայի» գոլերը խփեցին ուկրաինացի հարձակվող Վիկտոր Ցիգանկովը եւ իսպանացի պաշտպան Էրիկ Գարսիան։

«Ժիրոնան» 56 միավորով երկրորդն է եւ առաջատար «Ռեալից» հետ է 6 միավոր։ «Աթլետիկը» 5-րդն է՝ 49 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Աթլետիկ Բիլբաո» - «Ժիրոնա»՝ 3:2 (տեսանյութ)

Ալեքս Բերենգեր, 2, 56, Ինյակի Ուիլյամս, 60 - Վիկտոր Ցիգանկով, 49, Էրիկ Գարսիա, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում