17:05  ,  15 փետրվարի, 2024

Չիրո Իմոբիլե․ Մեզ հաջողվեց երկրպագուներին նվիրել անմոռանալի երեկո

Իտալիայի փոխչեմպիոն Հռոմի «Լացիոյի» ավագ, իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն մեկնաբանել է 1:0 հաշվով տնային հաղթանակը Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում։ Իմոբիլեն դարձել էր հաղթական գոլի հեղինակը՝ արդյունավետ իրացնելով 11-մետրանոցը։

«Մենք մեծ աշխատանք էինք կատարել՝ պատրաստվելով այս հանդիպմանը, ցանկանում էինք ցուցադրել մեր լավագույն որակները։ Հանդիպումից առաջ ես տղաներին ասացի, որ մեր երկրպագուներին պետք է նվիրենք անմոռանալի երեկո, եւ դա մեզ հաջողվեց։

Մենք ունեինք եւս մի քանի գոլ խփելու հնարավորություն։ Պետք է ավելի լավ իրացնեինք մեր պահերը։ Բայց ընդհանուր առմամբ՝ հանդիպումը հաջող ստացվեց»,- Իմոբիլեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

«Բավարիա» - «Լացիո» պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 5-ին Մյունխենում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում