11:50  ,  15 փետրվարի, 2024

«Լացիոն» «Բավարիային» հաղթած առաջին իտալական թիմն է 13 տարում

Իտալիայի փոխչեմպիոն Հռոմի «Լացիոն» Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային» եվրագավաթներում պարտության մատնած առաջին իտալական թիմն է 13 տարում, հաղորդում է Opta-ն։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Լացիոն» սեփական խաղադաշտում «Բավարիային» պարտության է մատնել 1:0 հաշվով։

Նախորդ անգամ «Բավարիային» իտալական թիմերից հաղթել էր Միլանի «Ինտերը» 2011 թվականին։

«Լացիոն» նաեւ երկրորդ անգամ հաղթանակ տարավ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում։ Առաջին հաղթանակը գրանցվել էր 2000 թվականին իսպանական «Վալենսիայի» նկատմամբ (1:0)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում