23:24  ,  10 փետրվարի, 2024

«Ռեալը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ժիրոնային»՝ 4:0 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունեց կատալոնական «Ժիրոնային»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հաղթեց 4:0 հաշվով։

Արդեն 6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ Այնուհետեւ դուբլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։ Արքայական թիմի չորրորդ գոլը խփեց բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն։

«Ռեալը» 61 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնայից»։

Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Ժիրոնա»՝ 4:0 (տեսանյութ)

Վինիսիուս Ժունիոր, 6, Ջուդ Բելինգեմ, 35, 54, Ռոդրիգո, 61

Չիրացրած 11մ՝ Խոսելու («Ռեալ Մադրիդ»), 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում