01:55  ,  5 փետրվարի, 2024

«Ռեալն» ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը մադրիդյան դերբիում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում փոխչեմպիոն «Ռեալը» մադրիդյան դերբիում մրցեց «Աթլետիկոյի» հետ։

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը՝ 1:1:

20-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Արքայական թիմի իսպանացի կիսապաշտպան Բրաիմ Դիասը։

Ավելացված երրորդ րոպեին հավասարությունը վերականգնեց հյուրերի իսպանացի կիսապաշտպան Մարկոս Լիորենտեն։

«Ռեալը» 58 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնայից»։ «Աթլետիկոն» չորրորդն է՝ 48 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 1:1 (տեսանյութ)

Բրաիմ Դիաս, 20 - Մարկոս Լիորենտե, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում