20:14  ,  1 փետրվարի, 2024

Մյունխենի «Բավարիայի» նորեկը (ֆոտո, վիդեո)

Իսպանիայի հավաքականի 22-ամյա հարձակվող Բրայան Սարագոսան միացավ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նա հանդես էր գալիս իսպանական «Գրանադայում»։ Կողմերը պայմանագիրը կնքել էին ավելի վաղ եւ պայմանավորվել, որ Սարագոսան գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմին կմիանա 2024թ․ հուլիսին, սակայն որոշել են արդեն հիմա իրականացնել տեղափոխությունը։

Սարագոսայի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիսի 30-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիան» Սարագոսայի տրանսֆերի համար կվճարի 15 միլիոն եվրո։

Transfermarkt-ը Սարագոսայի տրանսֆերային արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English