12:05  ,  31 հունվարի, 2024

UFC Fight Night 240. Էդմեն Շահբազյանի մրցակիցը

Խառը մենամարտերի (MMA) միջին քաշային կարգում հանդես եկող ամերիկահայ Էդմեն Շահբազյանը (12-4) հաջորդ մենամարտը կանցկացնի մարտի 23-ին UFC Fight Night 240 մրցաշարում, որը տեղի կունենա ԱՄՆ-ի Նեւադա նահանգի Փարադայս քաղաքում, հաղորդում է ESPN MMA-ն։

26-ամյա Էդմեն Շահբազյանի մրցակիցը կլինի 29-ամյա սերբ Դուշկո Տոդորովիչը (12-4)։

Էդմեն Շահբազյանը նախորդ մենամարտն անցկացրել է 2023թ․ մայիսի 20-ին UFC Fight Night 223 մրցաշարում՝ երրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով պարտվելով Էնթոնի Էրնանդեսին (11-2)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում