21:02  ,  30 հունվարի, 2024

«Ռոմայի» նորեկը

Իտալական «Ռոման» գերմանական «ՌԲ Լայպցիգից» ձեռք է բերել 27-ամյա իսպանացի պաշտպան Անխելինյոյին։ Կողմերը կնքել են կես տարվա վարձակալության պայմանագիր, հաղորդում է հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը։

Ընթացիկ մրցաշրջանում Անխելինյոն «ՌԲ Լայպցիգի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Transfermarkt-ը Անխելինյոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում