14:10  ,  25 հունվարի, 2024

«Ուրարտուի» ուկրաինացի նորեկը

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուի» կազմում նոր համալրում կա։ Ակումբը պայմանագիր է կնքել ուկրաինացի կիսապաշտպան Անդրեյ Կրավչուկի հետ։

Կրավչուկը հանդես է եկել Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Օլիմպիկ Դոնեցկի», «Վորսկլայի» կազմերում, 2 մրցաշրջան անցկացրել ռուսական առաջին լիգայի Մոսկվայի «Տորպեդոյում»:

26-ամյա ֆուտբոլիստը «Ուրարտու» է տեղափոխվել իռլանդական «Կորկ Սիթի» ակումբից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում