14:50  ,  24 հունվարի, 2024

«Օսիեկը» պայմանագիր է կնքել Ստյոպա Մկրտչյանի հետ

Խորվաթական «Օսիեկը» Երեւանի «Արարատ-Արմենիայից» ձեռք է բերել Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Ստյոպա Մկրտչյանի տրանսֆերային իրավունքը։

20-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Մրցաշրջանի առաջին կեսը Ստյոպա Մկրտչյանը վարձակալությամբ էր հանդես գալիս «Օսիեկում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով