23:27  ,  22 հունվարի, 2024

«Արարատին» միացել է 21-ամյա բրազիլացի դարպասապահ (ֆոտո, վիդեո)

Երևանի «Արարատը» պայմանագիր է կնքել 21-ամյա բրազիլացի դարպասապահ Տիագո Գոմես դոս Սանթոսի հետ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

194 սմ հասակ ունեցող ֆուտբոլիստը ծնվել է 2003 թվականի հունվարի 20-ին բրազիլական Սալվադոր քաղաքում: Նա «Արարատ» է տեղափոխվել տեղի «Բահիա» ակումբի երիտասարդական թիմից:

«Ես շատ ուրախ և մոտիվացված եմ այս մարզաշապիկը կրելու հնարավորությունից։

Հուսով եմ, որ լավագույնս կօգնեմ թիմին և լավ արդյունքներ կքաղեմ մրցաշրջանի ընթացքում»,- նշել է Տիագո Գոմեսը:

Տիագո Գոմեսն «Արարատում» կխաղա 1 համարի մարզաշապիկով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով