18:24  ,  19 հունվարի, 2024

«Ուրարտուի» նորեկը

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուն» պայմանագիր է կնքել ռուս պաշտպան Ալեքսանդր Պուցկոյի հետ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

30-ամյա պաշտպանը «Սպարտակի» սան է։ Ֆուտբոլիստը խաղացել է Ռուսաստանի առաջնության այնպիսի թիմերում, ինչպիսիք են Մոսկվայի «Սպարտակը», «Ուֆան», Գրոզնիի «Ախմատը» և «Բալթիկան»։ 2016/17 մրցաշրջանում Ալեքսանդրը «Սպարտակի» կազմում դարձել է Ռուսաստանի չեմպիոն

Նրա նախորդ ակումբը եղել է «Բալթիկան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով