19:34  ,  16 հունվարի, 2024

Սոլոմոն Ուդոն միացավ «Փյունիկին»

28-ամյա նիգերիացի կիսապաշտպան Սոլոմոն Ուդոն միացել է Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Փյունիկին», հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Նրա նախորդ ակումբը ղազախական «Կասպիյ Ակտաուն» էր։

Սոլոմոն Ուդոն հանդես է եկել նաեւ Երեւանի «Արարատում», Գյումրիի «Շիրակում», Երեւանի «Ուրարտուում» եւ «Արարատ-Արմենիայում», ղազախական «Ատիրաուում», «Շախտյոր Կարագանդայում»։

2020 թվականին Սոլոմոն Ուդոն հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, որի կազմում մասնակցել է 23 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով