19:41  ,  15 հունվարի, 2024

«Դաքարում» մոտոարշավորդ է զոհվել

«Դաքար» բազմօրյա ավտոարշավի երկրորդ փուլում տեղի ունեցած վթարի հետեւանքով մահացել է 45-ամյա իսպանացի մոտոարշավորդ Կառլես Ֆալկոնը, հաղորդում է TwinTrail Racing թիմի ինստագրամյան էջը։

Կառլես Ֆալկոնը երկրորդ անգամ էր մասնակցում աշխարհի ամենաբարդ ավտոարշավին։ Նա վթարի էր ենթարկվել երկրորդ փուլի ժամանակ եւ ստացել ողնաշարի կոտրված եւ գլխուղեղի վնասվածք։

Այս տարի «Դաքար» բազմօրյա ավտոարշավն անցկացվում է Սաուդյան Արաբիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում