18:58  ,  14 հունվարի, 2024

«Ժիրոնան» չհաղթեց հետնապահին, բայց բարձրացավ առաջին տեղ

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում «Ժիրոնան» հյուրընկալվեց հետնապահ «Ալմերիային» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով։ Թիմերը գոլ խփել չկարողացան՝ 0:0:

Վերջնամասը «Ժիրոնան» անցկացրեց 10 ֆուտբոլիստներով։ 80-րդ րոպեին հեռացվեց իսպանացի կիսապաշտպան Ալեշ Գարսիան։

«Ժիրոնան» 49 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ անցավ երկրորդ տեղ նահանջած Մադրիդի «Ռեալից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Ալմերիան» վերջինն է՝ 6 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր

«Ալմերիա» - «Ժիրոնա»՝ 0:0

Հեռացում՝ Ալեշ Գարսիա («Ժիրոնա»), 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում