10:22  ,  13 հունվարի, 2024

ISSF Grand Prix․ Նարե Գաբրիելյանը նվաճել է ոսկե մեդալ

Նարե Գաբրիելյանը նվաճել է Սլովենիայի Ռուսե քաղաքում անցկացվող հրաձգության ISSF Grand Prix 2024 մրցաշարի հաղթողի կոչումը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։

10 մ օդամղիչ ատրճանակով երիտասարդ աղջիկների պայքարում Նարե Գաբրիելյանը 570 միավոր արդյունքով, երկրորդ տեղից դուրս է եկավ եզրափակիչ փուլ։

Հայաստանի ներկայացուցիչը եզրափակչում 239,7 միավորով դարձել է ոսկե մեդալակիր։

Նարե Գաբրիելյանը 570 միավոր արդյունքով լրացրեց նաև միջազգային կարգի սպորտի վարպետի նորման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում