23:22  ,  11 հունվարի, 2024

Լեոնարդո Բոնուչին տեղափոխվեց «Ֆեներբահչե»

36-ամյա իտալացի պաշտպան Լեոնարդո Բոնուչին տեղափոխվեց թուրքական «Ֆեներբահչե»՝ կնքելով կես տարվա պայմանագիր, հաղորդում է ստամբուլյան ակումբի մամուլի ծառայությունը։

Եվրո-2020-ի չեմպիոնի նախորդ ակումբը գերմանական «Ունիոն Բեռլինն» էր, որի հետ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 7 հանդիպման, խփել 1 գոլ։

Transfermarkt-ը Բոնուչիի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,5 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում