00:09  ,  14 նոյեմբերի, 2012

Ռոնալդո. Նեյմարը չի աճի Բրազիլիայում

Ինձ համար պատիվ է Նեյմարին ամեն շաբաթ տեսնել Բրազիլիայի խաղադաշտերում, ասել է Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն` մեկնաբանելով Նեյմարի` կարիերան Բրազիլիայում շարունակելու որոշումը:

«Նեյմարը ճիշտ կաներ, եթե տեղափոխվեր Եվրոպա: Նա չի շարունակի աճել Բրազիլիայում, սակայն ինձ համար պատիվ է ամեն շաբաթ տեսնել նրա խաղը Բրազիլիայի խաղադաշտերում»,- Ռոնալդոյի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ Նեյմարի ծառայություններով հետաքրքրված են մի շարք եվրոպական գերակումբներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում