16:49  ,  10 հունվարի, 2024

«Ինտերի» կիսապաշտպանը տեղափոխվեց «Սեւիլիա»

Միլանի «Ինտերի» 21-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Լյուսիեն Ագումեն տեղափոխվեց «Սեւիլիա», հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։ Նա վարձակալությամբ հանդես կգա իսպանացի Կիկե Սանչես Ֆլորեսի գլխավորած թիմում մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Ամռանը «Սեւիլիան» հնարավորություն կունենա 8 միլիոն եվրոյով գնել Լյուսիեն Ագումեի տրանսֆերային իրավունքը։

Մրցաշրջանի առաջին կեսում Ագումեն իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմում մասնակցել է մեկ հանդիպման։

Transfermarkt-ը Ագումեի տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում