02:01  ,  8 հունվարի, 2024

«Բարսելոնան» դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Բարսելոնան» հյուրընկալվեց «Բարբաստրոյին»։

Իսպանացի Չավիի գլխավորած թիմը հաղթեց 3:2 հաշվով։

«Բարսելոնայից» աչքի ընկան իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպես Մարտինը, բրազիլացի հարձակվող Ռաֆինյան եւ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։

«Բարսելոնան» դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Իսպանիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Բարբաստրո» - «Բարսելոնա»՝ 2:3

 Ադրիյա Դե Մեսա, 60, Մարկ Պրատ, 90+3, 11մ - Ֆերմին Լոպես Մարտին, 18, Ռաֆինյա, 51, Ռոբերտ Լեւանդովսկի, 88, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում