18:19  ,  5 հունվարի, 2024

Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց «Զենիթ»

Բրազիլիայի հավաքականի 26-ամյա պաշտպան Նինոն բրազիլական «Ֆլումինենսեից» տեղափոխվեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթ», հաղորդում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028թ․ հուլիս։

«Զենիթը» Նինոյի տրանսֆերի համար վճարել է 5 միլիոն եվրո։ Նախատեսված է նաեւ մեկ միլիոն եվրո բոնուս։

Բրազիլիայում ավարտված մրցաշրջանում Նինոն մասնակցել է 55 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ «Ֆլումինենսեի» կազմում Նինոն դարձել է Լիբերտադորեսի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում