02:29  ,  4 հունվարի, 2024

«Ժիրոնան» ուժեղ էր Մադրիդի «Աթլետիկոյից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Ժիրոնան» ընդունեց Մադրիդի «Աթլետիկոյին» եւ պարտության մատեց 4:3 հաշվով։

«Ժիրոնայից» աչքի ընկան իսպանացի հարձակվող Վալերին, բրազիլացի հարձակվող Սավիոն, հոլանդացի պաշտպան Դեյլի Բլինդը։

Հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց իսպանացի կիսապաշտպան Իվան Մարտինը։

Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան։

 «Ժիրոնան» 48 միավորով երկրորդն է: Նույնքան միավոր ունի առաջատար «Ռեալը»։

 «Աթլետիկոն» երրորդ տեղում է՝ 38 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Ժիրոնա» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 4:3 (տեսանյութ)

Վալերի, 2, Սավիո, 26, Դեյլի Բլինդ, 39, Իվան Մարտին, 90+2 - Ալվարո Մորատա, 14, 44, 54

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում