20:22  ,  25 դեկտեմբերի, 2023

ՊՍԺ-ն պայմանագիր կկնքի Լուկաս Բերալդոյի հետ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հինգ տարվա պայմանագիր կկնքի բրազիլական «Սան Պաուլուի» 20-ամյա բրազիլացի պաշտպան Լուկաս Բերալդոյի հետ, հաղորդում է ESPN-ը։ Այս շաբաթ ֆուտբոլիստը բուժզննում կանցնի փարիզյան ակումբում։

Բերալդոն «Սան Պաուլուում» հանդես է գալիս 2020 թվականից՝ 52 խաղում խփելով 1 գոլ։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Սան Պաուլուն» հրաժարվել է Բերալդոյի տրանսֆերը 18 միլիոն եվրոյով վաճառել ռուսական «Զենիթին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում