11:50  ,  25 դեկտեմբերի, 2023

«Մանչեսթեր Սիթին» պայմանագիր է կնքել 15-ամյա խաղացողի հետ

Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» պայմանագիր է կնքել 15-ամյա անգլիացի Ֆինլի Գորմանի հետ, հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։

Հարձակողական ոճի կիսապաշտպանը մերժել է Պրեմիեր լիգայի երեք առաջատար ակումբների «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուց առաջ։

Ֆինլի Գորմանը Անգլիայի մինչեւ 16 տարեկանների հավաքականի խաղացող է, հանդես էր գալիս «Լիդս Յունայթեդի» մինչեւ 18 տարեկանների թիմում, որտեղ նորամուտը նշել է 14 տարեկանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում