09:02  ,  25 դեկտեմբերի, 2023

«Ինտերը» համաձայնության է հասել Զելինսկու հետ

Միլանի «Ինտերը» համաձայնության է հասել Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» 29-ամյա կիսապաշտպան Պյոտր Զելինկսու հետ, որը հունվարին երեք տարվա պայմանագիր կկնքի իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի հետ, հաղորդում է Inter Xtra-ն։ Զելինսկին կստանա տարեկան 4,5 միլիոն եվրո աշխատավարձ։

Ընթացիկ մրցաշրջանում Զելինսկին «Նապոլիի» հետ մասնակցել է 22 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել է 3 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Tranfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։ Պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում