16:03  ,  19 դեկտեմբերի, 2023

18-ամյա Գրիգոր Մանուկյանը Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել (տեսանյութ)

18-ամյա թալինցի Գրիգոր Մանուկյանը Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել։ Նա 5 կմ/ժամ արագությամբ շարժվող երկու բեռնատարներից ամրացված պտտաձողից երկու ձեռքով կատարել է 44 ձգում, հաղորդում է guinnessworldrecords.com-ը։

Նա գերազանցել է իտալացի Տացիո Գավիոլիի ռեկորդը՝ 35 ձգում։

Գրիգոր Մանուկյանը ռեկորդը նվիրել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում