21:39  ,  18 դեկտեմբերի, 2023

Սուպերհամակարգիչը նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունից հետո սուպերհամակարգիչը հաշվարկել է թիմերի հնարավորությունը՝ նախապատվությունը տալով տիտղոսը պաշտպանող Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հաղթանակի հավանականությունը 49 տոկոս է։

Երկրորդ տեղում է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան», երրորդ տեղում՝ Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը», չորրորդ տեղում՝ Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը»։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ

«Պորտու» (Պորտուգալիա) - «Արսենալ» (Անգլիա)

«Նապոլի» (Իտալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)

ՊՍԺ (Ֆրանսիա) -  «Ռեալ Սոսիեդադ» (Իսպանիա) 

«Ինտեր» (Իտալիա) - «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա)

«ՊՍՎ Էյնդհովեն» (Նիդերլանդներ) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)

«Լացիո» (Իտալիա) - «Բավարիա» (Գերմանիա)

«Կոպենհագեն» (Դանիա)  - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) 

«Լայպցիգ» (Գերմանիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)

1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենան փետրվարի 13-ին, 14-ին, 20-ին, 21-ին, պատասխան հանդիպումները՝ մարտի 5-ին, 6-ին, 12-ին եւ 13-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում