13:08  ,  14 դեկտեմբերի, 2023

ՊՍԺ-ն 11-րդ մրցաշրջանում անընդմեջ նվաճում է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն 11-րդ տարին անընդմեջ նվաճում է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Խմբային մրցաշարի վերջին տուրում իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 1:1 հաշվով ոչ ոքի խաղաց Դորտմունդի «Բորուսիայի» հետ եւ 8 միավորով գրավեց երկրորդ տեղը։

Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ի լավագույն նվաճումը եղել է 2020թ․ եզրափակիչը։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորությամբ փարիզյան թիմը 0:1 հաշվով պարտվել էր Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային»։

ՊՍԺ-ն 5 անգամ չի հաղթահարել 1/8 եզրափակիչի արգելքը, չորս անգամ հասել է քառորդ եզրափակիչ, մեկ անգամ՝ կիսաեզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում