18:10  ,  13 դեկտեմբերի, 2023

«Ռեալը» Չեմպիոնների լիգայում արդեն վաստակել է 42 միլիոն եվրո

Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայում տարած 6 հաղթանակի շնորհիվ արդեն ստացել է 42 միլիոն եվրո մրցանակային գումար, հաղորդում է AS-ը։

16,8 միլիոն եվրո «Ռեալը» ստացել է 6 հաղթանակի, 9,6 միլիոն եվրո՝ 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճելու, եւս 15,6 միլիոն եվրո՝ մրցաշարին մասնակցելու համար։

6-րդ տուրում իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը Գերմանիայում 3:2 հաշվով հաղթել է «Ունիոն Բեռլինին», որը 2 միավորով գրավեց վերջին տեղը եւ դուրս մնաց եվրագավաթներից։

C խմբից փլեյ-օֆֆի երկրորդ ուղեգիրը նվաճեց Իտալիայի չեմպիոն «Նապոլին»։ Պորտուգալական «Բրագան» գրավեց երրորդ տեղը եւ պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում