18:56  ,  8 դեկտեմբերի, 2023

ՄՕԿ-ը թույլատրել է ռուսաստանցի մարզիկներին չեզոք կարգավիճակում մասնակցել Փարիզ-2024-ին

Միջազգային օլիմպիական կոմիտեն թույլատրել է Ռուսաստանի եւ Բելառուսի մարզիկներին չեզոք կարգավիճակում մասնակցել 2024թ․ Փարիզի ամառային Օլիմպիական խաղերին, հաղորդում է կազմակերպության կայքը։

Խաղերին կմասնակցեն անհատական մարզաձեւերում օլիմպիական ուղեգրեր նվաճած մարզիկները։ Ռուսաստանի եւ Բելառուսի թիմերը չեն մասնակցի Խաղերին։

Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024թ․ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։

Ռուսաստանն ու Բելառուսը զրկվել են միջազգային մրցումներին դրոշով մասնակցելու իրավունքից Ուկրաինայում ՌԴ զինուժի ռազմական գործողությունների պատճառով։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում