19:39  ,  3 դեկտեմբերի, 2023

«Կրասնոդար» - «Օրենբուրգ»՝ 2:1. Սպերցյանի եւ Օգանեսյանի գոլերը (տեսանյութ)

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրում «Կրասնոդարն» ընդունեց «Օրենբուրգին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

51-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Օրենբուրգի» եւ Ռուսաստանի հավաքականի հարձակվող Ստեփան Օգանեսյանը։

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում 11-մետրանոցից հավասարությունը վերականգնեց «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ «Կրասնոդարի» հաղթական գոլը խփեց ռուսաստանցի կիսապաշտպան Իլզատ Ախմետովը։

«Կրասնոդարը» 35 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Օրենբուրգը» 13-րդն է՝ 14 միավոր»

Ռուսաստանի առաջնություն, 17-րդ տուր

«Կրասնոդար» - «Օրենբուրգ»՝ 2:1

Էդուարդ Սպերցյան, 45+3, 11մ, Իլզատ Ախմետով, 76 - Ստեփան Օգանեսյան, 51

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում